ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Փաշինյանի գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ

Փաշինյանի գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ
18.08.2025 | 10:08

Համերգների և դրանց մասնակիցների դեմ որևէ բան չունեմ։

Մշակույթն ու երաժշտությունը միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։

Սակայն այն պահից, երբ իշխանությունը փորձում է համերգների հանդիսատեսի թվերը ներկայացնել որպես «կյանքի և խաղաղության ցնծություն», դա դառնում է ոչ թե մշակութային իրադարձություն, այլ վուլգար մատերիալիզմի և էժանագին քարոզչության դրսևորում։

ՆԱԽ

Հայաստանում մեծ համերգներ միշտ էլ տեղի են ունեցել․ դրանք աննախադեպ չեն և չեն կարող ներկայացվել որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ։

ԵՐԿՐՈՐԴ

Որևէ համերգ չի կարող ծառայել որպես կոմպենսացիա ազգային ողբերգության և նվաստացման համար։ Ժողովուրդը չի սահմանափակվում հանդիսատեսի դերով․ նա ունի արժանապատվության, անվտանգության և պետականության պահանջ։

ԵՐՐՈՐԴ

Մշակութային միջոցառումները որևէ կապ չունեն իշխանության քաղաքականության հետ․ փորձել դրանք ներկայացնել որպես «պետական ձեռքբերում»՝ մանիպուլյացիա է, որն արժեզրկում է իրական արժեքները։

Ավելին, «տժժալը» չի կարող վերածվել ազգային գաղափարախոսության։

Հայաստանի ուժը չափվում է ոչ թե բարձրախոսների աղմուկով կամ ամբոխի թվերով, այլ ժողովրդի պատմական հիշողությամբ, արժանապատվությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Եվ ամենացավալին այն է, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առա․ այն տղաների, ովքեր նահատակվեցին և այսօր հանգչում են Եռաբլուրում։ Նրանց կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով։

Եթե իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներով, ապա ո՞վ է պատասխան տալու կորցրած հողերի, խաթարված ինքնիշխանության և նվաստացած արժանապատվության համար։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ